«Այաքսի» եւ Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը շուտով կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Այդ մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իր հերթին De Telegraaf-ը , ակումբները բանավոր համաձայնության են եկել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում. վան դե Բեկի համար «Յունայթեդը» կվճարի 45 միլիոն եվրո: Խաղացողին կառաջարկվի հնգամյա պայմանագիր: Մոտ ժամանակներս Դոնին բուժզննում կանցնի, որից հետո ակումբները կսկսեն ձևակերպել տրանսֆերը:
2019/20 մրցաշրջանում վան դե Բեկը «Այաքսի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 10 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի պայմանագիրը «Այաքսի» հետ գործում է մինչեւ 2022 թվականի հուլիս: