«Ինտերը» պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին: Այս մասին հաղորդում է provenquality.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, միլանյան ակումբը վերահսկում է իրավիճակը 24-ամյա ֆուտբոլիստի հետ, ով քիչ խաղաժամանակ է ստանում «Մանչեսթեր Յունայթեդում»:
Եթե իրավիճակը չփոխվի, ապա հունվարին «Ինտերը» հանդես կգա պաշտոնական առաջարկով: