«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը դժգոհ է թիմում իր ստացած խաղաժամանակից:
Daily Mail-ը, մեջբերելով The Telegraph-ին, հայտնում է, որ նիդերլանդացի կիսապաշտպանը ծրագրում է իր ապագան քննարկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի հետ:
Դոնին դժգոհ է այն փաստից, որ նա Եվրոպա լիգայի եզրափակչում «Վիլյառեալի» դեմ խաղադաշտ դուրս չէր եկել: Անցած մրցաշրջանում Պրեմիեր լիգայում նա ընդամենը 4 անգամ է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում:
Վան դե Բեկը ներկայումս գտնվում է Նիդերլանդների հավաքականի տրամադրության տակ եւ պատրաստվում է Եվրո-2020-ին: