Սլովակիայի առաջնության 5-րդ տուրում «Ժիլինան» ընդունել էր «Միխալովցեին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի խոշոր՝ 6-2 հաշվով հաղթանակով։
Խաղի 17-րդ րոպեին նշանակված 1-մետրանոցից հաշիվը բացեց «Ժիլինայի» ֆուտբոլիստ Կուրմինովսկին, իսկ առաջին կեսի ավարտից 3 րոպե առաջ Դուրիսը կրկնապատկեց այն։
49-րդ րոպեին Միսլովիչը 3-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, որին 6 րոպե անց մրցակցի կազմում պատասխանեց Զովցակը։ Սրանից էլ 6 րոպե անց տանտերերը 4-րդ գոլը հեղինակեցին․ աչքի ընկավ Կիվիորը։ «Ժիլինան», սակայն, սրանով չբավարարվեց։ 66-րդ րոպեին Բեգալայի խփած գոլին ի պատասխան՝ 68-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը ստիպեց մրցակցի ֆուտբոլիստներին 5-րդ անգամ խաղը սկսել դաշտի կենտրոնից։ 74-րդ րոպեին Կուրմինովսկին դուբլ ձևակերպեց։