Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր առողջության մասին.
«Վերջին 3 շաբաթվա ընթացքում ես 100 տոկոսվ պատրաստ չեմ եղել: Չի եղել ոչ մի կոնֆլիկտ, պարզապես Դուք էլ գիտեք, որ չեմ սիրում, երբ ինձ փոխարինում են: Թեկուզ վնասվածքով, բայց ես ամեն ինչ անում էի , որ օգնեի թիմիս: Ոչ մեկին դա դուր չի գալիս, բայց ես հասկանում եմ, որ դա արվել է, քանի որ ես վնասվածք ունեի: Վերջին 2 խաղում, նույնպես, ես պատրաստ չէի 100 տոկոսով:
Երբ պետք է սեփական անձը զոհել հանուն ակումբի, ես պատրաստ եմ: A սերիայում «Ինտերն» է մեզ հետապնդում, և եթե մենք 1-2 խաղ չհաղթենք, դուրս կմնանք չեմպիոնական մրցավազքից: Փառք Աստծո, իմ կարիերայում ես երբեք լուրջ վնասվածք չեմ ստացել: Ես և ակումբը գիտեինք, որ պատրաստ չեմ 100 տոկոսով: Հուսով եմ, որքան հնարավոր է շուտ ամբողջովին պատրաստ կլինեմ»,-ասել է Ռոնալդուն: