Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը վերջերս տված հարցազրույցներից մեկում հորդորել է Լիոնել Մեսսիին վերադառնալ «Նյուելզ Օլդ Բոյս»:
«Դու բոլորիս սրտերում ես, և մենք երբեք հնարավորություն չենք ունեցել քեզ տեսնելու մեր երկրում: Երջանկացրու մեզ, ավարտիր քո կարիերան «Նյուելզ Օլդ Բոյսում», սա քո ակումբն է», — մեջբերում է Ֆերնանդեսին Marca-ն:
Այսօր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ներկայացել մարզումներին նախորդող բուժզննմանը: Այս մասին Twitter-ում ու մամուլի այլ ներկայացուցիչների միջոցով հայտնել է լրագրող Մարսելո Բեխլերը: Ավելի վաղ արգենտինացին հայտնել էր ակումբի ղեկավարությանը, որ չի հանձնի նաև Covid 19-ի թեստը:
Մեսսիի տրանսֆերի հիմնական հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Սիթին»: Մեսսին «Նյուելզ Օլդ Բոյսի» սան է, նա ակումբը լքել է 2000 թվականին՝ միանալով «Բարսելոնային»: