Ինչպես և սպասվում էր, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ներկայացել մարզումներին նախորդող բուժզննմանը: Այս մասին Twitter-ում ու մամուլի այլ ներկայացուցիչների միջոցով հայտնել է լրագրող Մարսելո Բեխլերը: Ավելի վաղ արգենտինացին հայտնել էր ակումբի ղեկավարությանը, որ չի հանձնի նաև Covid 19-ի թեստը:
Արգենտինացին իրեն այլեւս ակումբի մաս չի համարում, քանի որ նա արդեն տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը հեռանալու ցանկության մասին՝ մեջբերելով պայմանագրի այն կետը, որը թույլ է տալիս նրան միակողմանիորեն խզել պայմանագիրը:
Նշվում է, որ կատալոնական ակումբի մյուս բոլոր խաղացողները ժամանել են բուժզննման, այդ թվում ՝ Լուիս Սուարեսը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռախոսազրույցում տեղեկացրել է ուրուգվայցի հարձակվողին, որ հույսեր չի կապում ֆուտբոլիստի հետ նոր մրցաշրջանում:
Así fue la mañana en la que Messi consumó su divorcio del Barcelona. Llega Koeman, Busquets, VIdal y Suárez @ElTransistorOC @OndaCero_es pic.twitter.com/7zQy111pj7
— Alfredo Martínez (@Alfremartinezz) August 30, 2020