«Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում:
ՊՍԺ-ն հետաքրքրված է 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Փարիզցիներն ակնկալում են անվճար ձեռք բերել Լալանային, քանի որ կիսապաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2020 թվականի հունիսին:
Ավելի վաղ նաև լուրեր էին պտտվում, որ Լալանան կարող է կարիերան շարունակել Չինաստանում կամ ԱՄՆ-ում: