Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին հրապարակել է ազգային ընտրանու հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի՝ Հայաստանի և Վրաստանի հավաքականների հետ խաղերի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: Իսկ 3 օր անց Հայաստանի հավաքականը կընդունի Էստոնիայի ընտրանուն: