«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին հանգիստ չի տալիս ԱՊԼ-ի 6-րդ տուրում «Վեսթ Հեմի» հետ խաղի ժամանակ (0-2), թիմի պաշտպան Ֆիլ Ջոնսի արտահայտությունը:
Ջոնսը տրիբունայում նստած է եղել թիմի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի հետևում: Երբ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն 0-2 հաշվով է պարտվելիս եղել, օպերատորները ֆիքսել են, թե ինչպես է Ջոնսն ինչ-որ բան ասում, իսկ Վուդվորդը նյարդային ձևով արձագանքում է նրան:
Կարծիքները կիսված են, բայց ըստ տարբերակներից մեկի՝ Ջոնսն ասել է. «Կհեռացվի վաղը»: Ինչին ի պատասխան Վուդվորդն ասել է. «Դու երբևէ կդադարեցնե՞ս»: Ամենայն հավանականությամբ, խոսքը եղել է թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին հեռացնելու մասին:
«Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին զբաղեցնում է 8-րդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ ունենալով 8 միավոր:
Դրվագի տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ: