«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Էվերթոն» տեղափոխվելուն։
Marca-ն, վկայակոչելով The Sun-ին, տեղեկացնում է, որ «իրիսները» համաձայնեցրել են Խամեսի անձնական պայմանագիրը, սակայն ակումբները վերջնական համաձայնության չեն հասել։
«Ռեալը» Խամեսի վաճառքից ցանկանում է ստանալ 25 միլիոն եվրո, մինչդեռ «Էվերթոնը» մտադիր է նվազեցնել նրա տրանսֆերային արժեքն ու ավելի քիչ վճարել։
Խամեսի տեղափոխության մեջ մեծ ավանդ ունի «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ում հետ կոլումբիացին նախկինում աշխատել է «Ռեալում» ու «Բավարիայում»։