Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Մարիու Ռույը կարծիք է հայտնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Նա լավագույնն է աշխարհում: Կրիշտիանուն երբեք չի հոգնում հաղթելուց և ավելին է ցանկանում: Հենց այդ քաղցն էլ նրան դարձնում է այն, ինչ նա կա:
Մենք ուրախ ենք, որ նա թիմում է: Հուսով եմ՝ հետագայում էլ մեզ ուրախության առիթներ կտա, ինչպես արել է մինչ օրս», – Ռույի խոսքերն է մեջբերել A Bola-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ 6-0 հաշվով ջախջախեց Լիտվայի հավաքականին: Կրիշտիանուն կարիերայի 55-րդ հեթ-տրիկը ձևակերպեց: