«Լիվերպուլը» գնել է Ֆորմբիում թիմի նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի տունը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Գույքի ձեռքբերումը մերսիսայդյան ակումբին 3.75 միլիոն ֆունտ է արժեցել: Նշանակման պահից ի վեր այդ տունը վարձակալում էր «կարմիրների» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Հիմա գերմանացին ստիպված չի լինի վարձ տալ, սակայն կշարունակի հարկերը մուծել: Նշվում է, որ ակումբը մտադիր է հետագայում այդ տանը բնակեցնել թիմի հաջորդ մարզիչներին:
Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015-ի աշնանից: Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի 12 տուրերից հետո «կարմիրները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը: