«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է փոխել ակումբի գրանցումը այս ամառ: Տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 32-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է«Ֆիորենտինան»:
Իգուաինի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին: Նախորդ մրցաշրջանում արգենտինացին Ա սերիայում անցկացրել է 32 խաղ, դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: