«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է կարիերայի հավակնությունների մասին.
«Ես ցանկանում եմ մի օր հավաքական գլխավորել. դա ճշմարտություն է:
Վաղ թե ուշ կլինեմ հավաքականի գլխավոր մարզիչ: Այդկերպ աշխատանքս ավելի հանգիստ կլինի և կունենամ գոլֆ խաղալու ժամանակ, որը հիմա չունեմ»,- մասնագետի խոսքն է մեջբերել Goal.com-ը:
Գվարդիոլայի ներկայիս պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: