Sky Italia-ի հաղորդմամբ, «Լիդս Յունայթեդը», որն ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի նորեկն է, պայմանագիր է համաձայնեցրել «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոյի հետ:
29-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց անգլիական ակումբը կվճարի 30 մլն եվրո:
Ռոդրիգոն Իսպանիայի հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 22 հանդիպման:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 34 խաղում իսպանացին դարձել է 7 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: