Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Լիտվայի ընտրանուն: Խաղն ավարտվեց 6-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
Պորտուգալիայի հավաքականի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ աչքի ընկան Պիցցին, Բերնարդու Սիլվան և Գոնսալո Պասյենսան:
B խմբի մյուս խաղում Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի ընտրանուն:
Այս հաղթանակներից հետո Պորտուգալիայի ու Սերբիայի հավաքականները պահպանում են Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու շանսերը: Վերջին տուրում Պորտուգալիայի հավաքականը կհյուրընկալվի Լյուքսեմբուրգի ընտրանուն, Սերբիան կընդունի Ուկրաինային: