«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է իր այժմյան վիճակի մասին լրագրողների հարցին.
«Այս թեման փակելու համար կարող ենք հայտնել լուր, որ ավագի հետ ամեն ինչ լավ է: Ինձ հետ ոչ միայն ամեն ինչ կարգին է, կարող եմ ասել, որ լավ մարզավիճակում եմ: Հիմա կարող եք հարցազրույց վերցնել ուրիշներից», — Ռոնալդուի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:
Հիշեցնենք՝ Ռոնալդուն չափազանց դժգոհ էր Իտալիայի առաջնության շրջանակում «Միլանի» հետ խաղում փոխարինվելու համար և չէր սեղմել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ձեռքը:
Մաուրիցիո Սարին 2-րդ խաղում անընդմեջ Ռոնալդուի փոխարինվելը պատճառաբանել էր ֆուտբոլիստի՝ ծնկի շրջանում ցավեր ունենալով: