ՌՊԼ-ի 4-րդ տուրի խաղում «Ռոստովը» արտագնա հաղթանակ տարավ «Ուֆայի» նկատմամբ: Հանդիպումը կայացավ Ուֆայում և ավարտվեց 0-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
Երկրորդ խաղակեսում հանդիպման միակ գոլը խփեց «Ռոստովի» ճապոնացի կիսապաշտպան Կենտո Հաշիմոտոն, ով իր դեբյուտային գոլը խփեց ռուսական ակումբի կազմում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը իր թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Ռոստովը» վաստակեց 6 միավոր և ՌՊԼ-իմրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը: «Ուֆան» իր ակտիվում ունի 4 միավոր և 11-րդ տեղում է:
Первый гол Кенто Хашимото за «Ростов» и в РПЛ 🤩 pic.twitter.com/jH6xP36yfn
— Football Club Rostov (@rostovfc) August 23, 2020