«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի« նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն խոսել է ֆուտբոլում առկա «ռասիզմ» խնդրի մասին.
«Պետք է լինի որոշում, ՖԻՖԱ-ում պետք է լինեն մարդիկ, որոնք կզբաղվեն այդ հարցով: Կարծում եմ՝ նման իրավիճակներում ֆուտբոլիստները պետք է լքեն խաղադաշտը, որպեսզի ՖԻՖԱ-ում և ՈՒԵՖԱ-ում հասկանան ֆուտբոլիստների կարևորությունը:
Ես կցանկանայի տեսնել, թե ինչպես են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները լքում խաղադաշտը Բուլղարիայի դեմ խաղում:
Ես կհետևեի այդ ամենին: Եթե ինձ հարցնեին, թե ինչ պետք է անել, ես խորհուրդներ կտայի»,-ասել է Տուրեն: