«Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում ներկայացրել է թուրինյան թիմի նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի մարզչական շտաբը:
Խորվաթ Իգոր Տուդորը, ով 1998-2007 թվականներին խաղացել է «ծեր սենյորայի» կազմում, նշանակվել է Պիրլոյի օգնական:
Նաև Անդրեայի մարզչական շտաբում ընդգրկվել են Ռոբերտո Բարոնիոն և Անտոնիո Գալյարդին: Ֆիզիպատրաստվածության համար պատասխանատու կլինի Պաոլո Բերտելին, իսկ դարպասապահներին կմարզի Կլաուդիո Ֆիլիպին: