«Լիդսը» հետաքրքրված է «Լիվերպուլի» երկու ֆուտբոլիստների ծառայություններով: Ակումբը քննարկում է «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Դիվոկ Օրիգիին և Ռայան Բրյուստերին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է The Mirror-ը:
25-ամյա Օրիգին նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ խփելով վեց գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում: 20-ամյա Բրյուստերը խաղադաշտ է դուրս եկել Անգլիայի գավաթի խաղարկության մեկ հանդիպման ընթացքում և Լիգայի գավաթի երկու խաղերում:
«Լիդսը» վերադարձել է Պրեմիեր լիգա 2019/20 մրցաշրջանից արդյունքներով՝ 16 տարի անց: