«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հայտնել է, որ հանդիպումների ավարտից հետո սովորաբար որևէ ֆուտբոլիստից խաղաշապիկ չի խնդրում, բայց մեկ անգամ այդպիսի դեպք եղել է:
«Այլ ֆուտբոլիստներից խաղաշապիկ չեմ խնդրում, սովորաբար, ով ցանկանում է, իր հետ փոխանակվում եմ: Սակայն մեկ անգամ խնդրել եմ Զիդանի խաղաշապիկը:
Գրեթե մշտապես մրցակից թիմի արգենտինացու հետ եմ փոխանակվում:
Եթե որևէ ֆուտբոլիստ չի խնդրում, ես էլ չեմ խնդրում»,- Մեսսիի խոսքն է մեջբերել TyC Sports-ը: