Ֆրանսիական «ՊՍԺ»-ի ղեկավարությունը սկսել է Մաուրո Իկարդիի տրանսֆերը գնելու բանակցությունները ֆուտբոլիստի կնոջ՝ Վանդա Նարայի հետ:
Փարիզում հույս ունեն գնել Իկարդիի տրանսֆերը 65 մլն եվրոյի դիմաց: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
«ՊՍԺ»-ն պատրաստ է արգենտինացուն առաջարկել 5 տարվա պայմանագիր:
Ֆրանսիական թիմի կազմում անցկացրած 10 խաղում Իկարդին խփել է 9 գնդակ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում: