ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գնահատել է ՉԼ-ում իր թիմի հաղթանակի շանսերը։
«Ահա թե որտեղ եմ ես ուզում լինել։ ՊՍԺ-ի սեփականատերերը գերազանց նախագիծ ունեն, ու այդ նախագծի մի մասը Եվրոպայի լավագույն թիմը դառնալն է։ Մենք երբեք դրան այնքան մոտ չէինք եղել, որքան հիմա, բայց պետք է կենտրոնացած մնանք։
Տարվա լավագույն խաղացողի մրցանա՞կը։ Վերջին 10 տարիների ընթացքում Մեսսին ու Կրիշտիանուն գերիշխում են, որովհետև նրանք երկուսն էլ այլ մոլորակից են։ Մեծ պատիվ կլիներ մրցանակը նվաճելը։ Բայց այն տալիս են նրա համար, թե ինչ ես անում դաշտում, եթե օգնում ես թիմիդ հաջողության հասնել։ Այդ պատճառով էլ պիտի կենտրոնացած մնանք։
Գիտեմ, որ ՉԼ-ն հաղթելը յուրահատուկ մի բան է։ Բայց ՊՍԺ-ի հետ դա անելը պատմության մեջ մտնել է։ Հենց դա է ինձ այստեղ բերել։ «Բավարիան» դժվար, շատ դժվար փորձություն կլինի, բայց մենք պատրաստ ենք։ Նրանք շատ լավ խաղացողներ ունեն, բայց մենք բարձր մակարդակով ենք խաղում, ու չեմ հիշում, որ ՊՍԺ գալուս օրվանից ավելի լավ խաղացած լինեմ, քան հիմա։ Պետք է կենտրոնացած մնանք»,-Նեյմարի խոսքերն է փոխանցում Daily Star-ը։