Ավարտվել է ՀՀ վոլեյբոլի կանանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը: Առաջնության խաղային վերջին օրը կայացել են երկու հանդիպումներ:
Վճռորոշ հանդիպումը կայացել է ԽՄՕՄՄ և «Վան» թիմերի միջև: ԽՄՕՄՄ թիմը հաղթել է 3:2 հաշվով և չորրորդ անգամ հռչակվել ՀՀ վոլեյբոլի կանանց բարձրագույն խմբի չեմպիոն:
Մրցանակակիր թիմերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արժանացել են դրամական պարգևների, հայտնում է ՀՎՖ-ի մամուլի ծառայությունը: