Բասկետբոլի ՎԲեթ A լիգայի կանոնավոր առաջնության 4-րդ տուրի շրջանակում մրցել են «Ուրարտու ՎԲեթը» և ՖԻՄԱ-ն:
Օլիմպավանում կայացած խաղն ավարտվել է «Ուրարտու ՎԲեթի» հաղթանակով` 101:71:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացոն է եղել Թայրեն Ջոնսը (ՖԻՄԱ), ով իր հաշվին գրանցել է ընդհանուր առմամբ 27 միավոր,4 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Այս խաղից հետո «Ուրարտու ՎԲեթը» 2-րդ հորիզոնականում է, իսկ ՖԻՄԱ-ն վերջին տեղում է: