Գերմանացի հայտնի մասնագետ Յուրգեն Կլինսմանը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը պետք է հեռանա իսպանական ակումբից, տեղեկացնում է AS-ը:
«Ժամանակը շատ արագ է անցնում: Չի կարելի նստել պահեստայինների նստարանին և կործանել սեփական կարիերան:
Պարզ է, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը մտածում է գումար վաստակելու մասին, բայց այս խաղը միայն գումարի մասին չէ:
Գումարը չպետք է ազդի Բեյլի որոշումների վրա: Ես նորից ցանկանում եմ վայելել «Տոտենհեմում» ֆանտաստիկ խաղեր անցկացնող Բեյլի խաղը: Միգուցե, նա մի օր կվերադառնա»,- ասել է Բեյլը:
Հիշեցնենք, որ Ուելսցու պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021 թվականին: