«Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հալանդը հեռացել է իր ապագայի վերաբերյալ հարցերին ուղիղ պատասխանելուց:
«Ինչպե՞ս եմ վերաբերվում իմ ապագայի մասին լուրերին։ Լավ, «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ»։ Դուք գիտեք, ինչպես կպատասխանեմ։ Առանց մեկնաբանությունների»,-19-ամյա նորվեգացու խոսքը մեջբերում է Dagbladet-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 18 խաղում խփել է 26 գոլ: