Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին:
Ըստ TMW-ի՝ «ծեր սենյորայի» ղեկավարությունը մտադիր է 33-ամյա ուրուգվայցուն առաջարկել երկամյա պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանում ոչ ավել, քան երեք միլիոն եվրո աշխատավարձով: Սրանք նույն պայմաններն են, որոնք «Այաքսն» է առաջարկում Սուարեսին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը նախկինում հայտնել էր Սուարեսին, որ նրան չեն դիտարկում որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ հաջորդ մրցաշրջանի համար:
Իսպանիայի ավարտված առաջնությունում Լուիսը անցկացրել է 28 հանդիպում ՝ խփելով 16 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում: