«Վուլվերհեմփթոնը» կարող է բաժանվել թիմի առաջատարներից մեկից: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ «գայլերը» պատրաստ են լսել առաջարկներ հարձակվող Ադամ Տրաորեի տեղափոխության վերաբերյալ: «Վոլվերհեմփթոնի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել իրենց հարձակվողին, եթե նրա համար վճարեն պահանջվող գումարը:
Նշվում է, որ ֆուտբոլիստին ձեռք բերման գլխավոր հավակնորդը «Լիվերպուլն» է:
Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Ադամ Տրաորեն անցկացրել է 37 հանդիպում ՝ դառնալով 4 գոլի հեղինակ: