Ռուսական «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը համաձայնվել է տեղափոխվել «Ատալանտա»: Այս մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Դանիելե Լոնգոն:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 18 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 24-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման և դարձել ՝ 15 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Մոսկովյան ակումբի հետ կնքած նրա պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: