Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով հաղթել է «Միլանին»:
Հանդիպման 55-րդ րոպեին Մաուրիսիո Սարին փոխարինել է Կրիշտիանու Ռոնալդուին, ով դժգհությամբ է հեռացել խաղադաշտից:
Il Bianconero-ն հայտնում է, որ հանդերձարան հեռանալիս Սարիին անվանել է «անբարոյականի զավակ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն հեռացել է ստադիոնից` չսպասելով խաղի ավարտին: