«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ծրագրում է երկարաձգել պայմանագիրը հռոմեական ակումբի հետ։ Նշվում է, որ մասնագետը հանդիպում է անցկացրել ակումբի սեփականատեր եւ նախագահ Կլաուդիո Լոտիտոյի հետ։
«Լացիոյի» ղեկավարությունը վճռական էր տրամադրված շարունակելու աշխատանքը Սարրիի հետ, սակայն թիմի պարտությունը «Ռոմայից» (0:3) անորոշ դարձրեց մարզչի և ակումբի հետագա համագործակցության հեռանկարը։
Մարզիչը մտադիր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում հանդիպել ակումբի նախագահի հետ։
Սակայն, ըստ աղբյուրի, 63-ամյա մասնագետը դժվար թե երկարաժամկետ պայմանագիր ստանա։
Սարիի գործող պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: