Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը խոսել է ATP Ամփոփիչ մրցաշարում Նովակ Ջոկովիչի հետ կայանալիք խաղի սպասելիքների մասին: Մրցաշարի մեկնարկում Բյորն Բորգի անվան խմբում ընդգրկված Տիմը հաղթեց Ռոջեր Ֆեդերերին, իսկ Ջոկովիչը՝ Մատեո Բերետինիին:
«Կարծում եմ՝ Ջոկովիչն աշխարհի լավագույն թենիսիստն է: Նա ապացուցել է դա Փարիզում, որտեղ հեշտությամբ տիտղոս նվաճեց՝ չցուցադրելով լավագույն խաղը: Նրա մակարդակն այդքան լավն է: Թերևս, հիմա Նովակի հետ խաղն ամենամեծ փորձությունն է», — Տիմի խոսքերն է մեջբերել տուրի պաշտոնական կայքը: