Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալել է «Տամբովին»։
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հյուրերի մեկնարկային կազմում է և առաջին կեսի վերջում գրավել է Իգոր Ակինֆեևի դարպասը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։
Առաջին կեսից հետո հաշիվը 1-1 է։ Սա Կարապետյանի առաջին գոլն է «Տամբովում»։