Իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թոփ-մակարդակում կարիերայի վատագույն մեկնարկն է վերցրել: Այս մասին հաղորդում է Opta Joe-ի թվիթերյան էջը: «Մանչեսթեր Սիթին» նրա գլխավորությամբ 25 միավոր է վաստակել ԱՊԼ-ի 12 տուրերում: Վերջին խաղում «քաղաքայինները» 1-3 հաշվով պարտվեցին «Լիվերպուլին»:
Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը 2 անգամ հաղթել է ԱՊԼ-ն, լիգայի Գավաթն ու Անգլիայի Սուպերգավաթը, ինչպես նաև երկրի Գավաթը:
Այս պահին «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 9 միավորով: