Իտալացի փորձառու մասնագետ Լուիջի Դելներին գլխավորեց «Բրեշիան», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմի նախկին մարզիչ Դիեգո Լոպեսի պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ չեղարկվել է:
Հիշեցնենք, որ 69-ամյա մարզիչը վերջին անգամ 2017-ին էր ակումբ գլխավորել: Դելներին այդ տարի հեռացվեց «Ուդինեզեի» գլխավոր մարզչի պաշտոնից: