«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» (3:1) հանդիպումից հետո «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է խաղի մասին.
«Մենք ցույց տվեցինք, որ չեմպիոններ ենք: Ես հպարտանում եմ իմ թիմով: Մենք կարող ենք հպարտանալ, թե ինչպես խաղացինք Եվրոպայի ամենաուժեղ թիմի դեմ:
Մրցավարների մասին հարցրեք նրանցից, այլ ոչ թե ինձնից:
Պետք չէ մոռանալ, թե ինչ լավ տեսք ուներ «Լիվերպուլը», բայց մենք լավ էինք գործում և բնավորություն ցույց տվեցինք»,- մասնագետի խոսքն է մեջբերել BBC-ն: