Լոնդոնում այսօր մեկնարկեց Nitto ATP Finals-ը :
Բացման խաղում միմյանց բախվեցին Նովակ Ջոկովիչն ու Մատեո Բերետինին:
2 սեթում՝ 6:2,6:1 հաշվով կատարյալ հաղթանակ տոնեց սերբ թենիսիստը:
1 ժամ 4 րոպե տևած պայքարում Ջոկովիչը միայն մեկ անգամ զիջեց սեփական մատուցումը՝ մրցակցի 5-ի դիմաց:
2 թենիսիստներն էլ էյսով աչքի ընկան 4-ական անգամ:
Խմբի մյուս խաղում, այսօր՝ կեսգիշերին, կմրցեն Ռոջեր Ֆեդերերն ու Դոմինիկ Տիմը: