Լոնդոնի «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն գովաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին, հաղորդում է Daily Mail-ը:
«Լեմպարդը հրաշալի հոգեբան է և կարողանում է զրուցել ֆուտբոլիստների հետ: Վստահ եմ ՝ նրա հետ «Չելսին շատ տիտղոսներ կնվաճի:
Իհարկե, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիան» ավելի ուժեղ էր, բայց վստահ եմ ՝ Լեմպարդը դեռ կվերադարձնի «Չելսիի» չեմպիոնական խաղը»,- ասել է Ալոնսոն:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Ալոնսոն մասնակցել է 15 հանդիպման: