Ֆուտբոլի ազգային հավաքականները ևս կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո աստիճանաբար վերադառնում են:
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ եվրոպական առաջատար հավաքականներից երկուսը միմյանց հետ ընկերական հանդիպում են անցկացնելու: Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան հոկտեմբերի 7-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ:
Խաղը կկայանա Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Սա հավաքականների առաջին հանդիպումն է 2020 թվականին:
Հիշեցնենք, որ 2020-ի ամռանը նախատեսված Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է 2021 թվականի ամառ: