«Բարսելոնան» Լա լիգայի 13-րդ տուրում սեփական հարկի տակ 4-1 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ։
Տարօրինակ վիճակագրություն է գրանցվել առաջին կեսում։ Ինչպես հաղորդում է OptaJose-ն, հանդիպման առաջին 45 րոպեներին կատալոնական ակումբի հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Անտուան Գրիզմանը միմյանց ոչ մի փոխանցում չեն կատարել։
Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Սելտայի» դեմ խաղում ու Լա լիգայում ամենաշատ հեթ-տրիկ գրանցած ֆուտբոլիստների ցանկում հավասարվեց Կրիշտիանու Ռոնալդուին (34):