ՌՊԼ-ի առաջին տուրի շրջանակում «Տամբովն» ընդունել էր «Ռոստովին»:
Տանտերերի մեկնարկային կազմում ընդգրկված էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը փոխարինվեց 69-րդ րոպեին, իսկ 2 րոպե անց «Ռոստովի» կազմում խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի նորեկ Խորեն Բայրամյանը: Փաստացի, մեր հավաքականի անդամները խաղադաշտում չհանդիպեցին միմյանց:
Բուն խաղում «Ռոստովը» հաղթեց նվազագույն հաշվով: Խաղի միակ ու հաղթական գնդակը 21-րդ րոպեին խփեց Պավել Մամաևը:
Հիշեցնենք, որ սա դեռ առաջին տուրն է, և մրցաշարային իրադրությանը անդրադառնալ չարժե: