«Միլանը» և «Սևիլյան» պայմանավորվել են պաշտպան Սիմոն Կյաերի տրանսֆերի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
«Միլանը» Դանիայի հավաքականի պաշտպանի տրանսֆերը «Սևիլյայից» կգնի 3,5 միլիոն եվրոյի դիմաց: Շուտով դա կհայտարարվի պաշտոնապես:
Ձմռանը իտալական ակումբը վարձակալել էր Կյաերին, ով այս մրցաշրջանում 14 խաղ է անցկացրել Ա Սերիայում, դառնալով կարևոր խաղացող գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի մարտավարական սխեմայի մեջ: Նա հայտնի է նաև իր ելույթներով «Պալերմոյի», «Վոլֆսբուրգի», «Ռոմայի» և «Լիլի» կազմերում: