Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է Ըմբշամարտի Մ-23 Աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում այսօր՝ նոյեմբերի 3-ին մրցումային երկրորդ օրն է: Հայաստանն այսօր ներկայացված է 4 քաշային կարգերում:
82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արման Վարդումյանը պայաքարը սկսեց 1/8 եզրափակչում: Այս փուլում նրա մրցակիցը Չինաստանը ներկայացնող Լոնգսի Սունն էր: Հայ ըմբիշը 11-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս փուլում Վարդումյանը կմրցի Խորվաթիան ներկայացնող Վյեկոսլավ Լուբուրիչի հետ: