«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն դեռ չի հարթել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ ունեցած կոնֆլիկտը։
Transfer News Live-ի տեղեկություններով՝ Սանչոյին արգելել են օգտվել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմի ճաշարանից: Հիմա Սանչոյին առանձին սնունդ են բերում ճաշի տուփով։
Հիշեցնենք, որ 23-ամյա բրիտանացի ֆուտբոլիստը սեպտեմբերին հեռացվել էր հիմնական թիմի հետ մարզվելուց, քանի որ նա հրապարակայնորեն մեղադրել էր Տեն Հեգին ստելու մեջ։
Ջեյդոնը, մասնավորապես, հայտարարել է, որ մարզչի խոսքերն այն մասին, թե ինքը չի ընդգրկվել հանդիպումներից մեկի հայտացուցակում՝ մարզումների ժամանակ բավականաչափ չաշխատելու պատճառով, չեն համապատասխանում իրականությանը։