Ղազախստանցի թենիսիստուհի Ելենա Ռիբակինան դարձել է Ուիմբլդոնի հաղթող։
Եզրափակչում Ելենան 3:6, 6:2, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ թունիսցի Օնս Ժաբերին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե։
Ռիբակինան նվաճեց իր կարիերայի առաջին տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:
Ուիմբլդոն. Կանայք. Եզրափակիչ
Ելենա Ռիբակինա (Ղազախստան) — Օնս Ժաբեր (Թունիս) — 3:6, 6:2, 6:2։
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարի եզրափակչում կհանդիպեն Նովակ Ջոկովիչն ու Նիկ Կիրյոսը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ջոկովիչի հաղթանակը գնահատում է 1,22 գործակցով, իսկ Կիրյոսի հաղթանակը՝ 3,80։