«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։ 24-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ը։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը Ռիշարլիսոնին համարում են Կիլիան Մբապեի պոտենցիալ փոխարինող, ով մոտ է թիմից հեռանալուն։
Նշվում է, որ Ռիշարլիսոնը մտերիմ հարաբերությունների մեջ է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ։ Սա կարող է հարձակվողին դրդել տեղափոխվել ֆրանսիական ակումբ։
2020/21 մրցաշրջանում Ռիշարլիսոնը «Էվերթոնի» կազմում 40 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։