«Լիվերպուլը», որը 19-րդ անգամ Անգլիայի չեմպիոն դարձավ, տիտղոսների քանակով երկրի ակումբների շարքում դուրս եկավ մաքուր առաջին հորիզոնական: Չեմպիոնական տիտղոսներից բացի, մերսիսայդցիները իրենց ակտիվում ունեն Անգլիայի 7 գավաթ , 8 լիգայի գավաթ և 9 գավաթ եվրոպական մրցումներում (ընդհանուր՝ 43):
«Լիվերպուլը» գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» այդ ցուցանիշով: Մանկունիացիների հաշվին 42 տիտղոս է. Անգլիայի չեմպիոնի 20 տիտղոս, 12 Անգլիայի գավաթ, 5 լիգայի գավաթ և 5 եվրագավաթ:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո նվաճեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի կոչումը։ Հեռավոր 1990 թվականից հետո մերսիսայդյան ակումբին չէր հաջողվում դառնալ Անգլիայի լավագույն թիմ։ 1992 թվականին Պրեմիեր լիգայի ստեղծումից հետո «Լիվերպուլը» երբեք չէր հաղթել այս մրցաշարում։ «Կարմիրները» բազմաթիվ անգամ մոտ են եղել հաջողությանը, ինչպես օրինակ 2018-19 թվականների մրցաշրջանում, սակայն տիտղոսին նրանք սպասեցին ուղիղ 30 տարի։
Այս պահին Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ունի 86 միավոր և արդեն անհասանելի է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» համար, որը երեկ զիջեց «Չելսիին» 1-2 հաշվով։ Հենց այս արդյունքից հետո էլ «մերսիսայդցիները» անհասանելի դարձան բոլորի համար։